«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, ինչպես փոխանցում են կառավարական աղբյուրները, շարունակում է մնալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամենավստահելի ու «անփոխարինելի» նախարարներից մեկը։ Թեև նրա առողջապահական կառավարման տարիները վատ հիշողություններ են արթնացնում, և նրան մի շարք գործիչներ «մահվան նախարար» են անվանում, ամեն դեպքում Թորոսյանը ՔՊ-ի ակտիվ կերպարներից մեկն է։
«Ժողովուրդ» օրաթերթի կառավարական աղբյուրների փոխանցմամբ՝ անգամ այն պայմաններում, երբ Փաշինյանն ունեցել է տարաձայնություններ Թորոսյանի տարբեր քրեական պատմությունների մասով, էլի շարունակել է նրան պահել իր թիմում՝ գնահատելով նրա աշխատունակությունն ու արձագանքման արագությունը։ Առանց այն էլ ՔՊ-ում կադրային լուրջ խնդիրներ կան, և Արսեն Թորոսյանի նման արագաշարժ պաշտոնյան խիստ գնահատելի է նրա կողմից։
«Ժողովուրդ» օրաթերթին նաև փոխանցեցին հետաքրքիր մանրամասն․ վարչապետը, իր աշխատանքային ոճին հավատարիմ, հաճախ նախարարներին նամակներ է ուղարկում նույնիսկ ուշ գիշերին։ Նույն աղբյուրների պնդմամբ՝ հենց Թորոսյանն է այն նախարարներից մեկը, ով առավել հաճախ պատասխանում է այդ նամակներին՝ երբեմն նույնիսկ գիշերվա ժամը 3-4-ին»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

























































































