Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Որևէ մեկը չկա, որ տնտեսական անցյալ ունենա, Սամվել Կարապետյանը մի քանի երկրներում այդ ճանապարհն անցել է»․ Նարեկ Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները, կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ, մարտի 26-27- ին աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզի Սիսիան և Գորիս քաղաքներում։

Այցելության ընթացքում Նարեկ Կարապետյանը ներկայացրել է Հայաստանի ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի ծրագրերն ու ուժեղ Հայաստան կառուցելու տեսլականը։

«Որևէ մեկը չկա, որ տնտեսական անցյալ ունենա այնպես, որ տասնյակ հազարավոր մարդկանց հետ աշխատած լինի, իմանա ինչպես է աղքատությունը հաղթահարվում, Սամվել Կարապետյանը աշխարգի տարբեր երկրներում այդ ճանապարհն անցել է»,- նշել է Նարեկ Կարապետյանը՝ խոսելով աղքատության հաղթահարման ուղիների մասին։

Համակիրների հետ հարցուպատասխանի ձևաչափով քննարկմանը Կարապետյանը պատասխանել է նրանց հետաքրքրող հարցերին։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության աշխատանքային այցը շարունակվում է։

Մանրամասները՝ տեսանյութում․ (Գ)




Լրահոս