Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչու՞ է Սամվել Կարապետյանը մտնում քաղաքականություն․ Նարեկ Կարապետյանը հանդիպել է գորիսեցիների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները, կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ, մարտի 26-27- ին աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզի Սիսիան և Գորիս քաղաքներում։

Այցելության ընթացքում Նարեկ Կարապետյանը ներկայացրել է Հայաստանի ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի ծրագրերն ու ուժեղ Հայաստան կառուցելու տեսլականը։

«Հայաստանում վերջին 30 տարում ունեցել ենք տարբեր ղեկավարներ, նրանց՝ իշխանության գալուց հետո Սամվել Կարապետյանը բոլորի հետ հանդիպել և ասել է մի բան, որ իր հայրենիքին շարունակելու է աջակցել։

Այս ղեկավարությունը վերցնում է «գլուխ կախելու ուղի», որի ծայրը չի երևում»,- նշել է Նարեկ Կարապետյանը՝ խոսելով այն մասին, թե ինչու է Սամվել Կարապետյանը որոշել մտնել քաղաքականություն։

Համակիրների հետ հարցուպատասխանի ձևաչափով քննարկմանը Կարապետյանը պատասխանել է նրանց հետաքրքրող հարցերին։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության աշխատանքային այցը շարունակվում է։

Մանրամասները՝ տեսանյութում․ (Գ)




Լրահոս