Armenian text to speach

5 մլն դրամ ու $3,000 կանխիկ, բնակարան՝ Կոտայքում․ ՊԵԿ տեսուչի ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ը ուսումնասիրել է Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության անվտանգության և պահպանության բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Արման Արամյանի 2024 թվականի տարեկան հայտարարագիրը։

Նշենք, որ Արման Արամյանը զբաղեցնում է իր պաշտոնը 2022 թվականի մարտի 24-ից։

Ինչ գույք ունի պաշտոնյան

ArmLur.am-ի ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ Արամյանը հայտարարագրել է մեկ անշարժ գույք՝ բնակարան Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ Բնակարանը համատեղ սեփականություն է և ձեռք է բերվել դեռևս 1989 թվականին։

 

 

Տրանսպորտային միջոցներից պաշտոնյան ունի 2000 թվականի արտադրության Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2021 թվականի հունվարի 11-ին։

Բացի այդ, նա հայտարարագրել է նաև թանկարժեք գույք՝ ոսկյա զարդեր, որոնք ստացել է նվիրատվությամբ 2017 թվականին՝ 2200 ԱՄՆ դոլար արժեքով։

Դրամական միջոցներ և եկամուտներ

ArmLur.am-ը պարզեց, որ բանկային հաշիվներում հաշվետու տարվա վերջում Արամյանը միջոցներ չի ունեցել, սակայն առկա է եղել կանխիկ գումար՝ 3000 ԱՄՆ դոլար և 3 մլն 500 հազար դրամ։

Ինչ վերաբերում է եկամուտներին, ապա 2024 թվականի ընթացքում նրա ընդհանուր եկամուտը կազմել է 6 մլն 356 հազար 445 դրամ։ Այդ թվում՝

  • աշխատավարձ՝ 5 մլն 556 հազար 445 դրամ,
  • ստացված վարկ՝ 800 հազար դրամ։

Միևնույն ժամանակ, ArmLur.am-ը պարզեց, որ հաշվետու տարվա վերջում Արամյանի վարկային պարտավորության մնացորդը կազմել է 650 հազար դրամ։

Սոնա Գրիգորյան




Լրահոս