
Անգլիայի առաջնության կենտրոնական «Լիվերպուլ» – «Չելսի» հանդիպումից հետո մարզադաշտի մոտ երկու թիմերի երկրպագուների միջև ծեծկռտուք է եղել:
«Լիվերպուլի» աջակիցներին դուր չի եկել, որ լոնդոնցիները երգել են Սթիվեն Ջերարդի մասին երգ: Նշենք, որ հենց նրա սխալից հետո «Չելսին» բացեց խաղի հաշիվը:
Ծեծկռտուքը կանգնեցվել է միայն ոստիկանության միջամտությամբ:
Հիշեցնենք, որ խաղում 2:0 հաշվով հաղթել էր «Չելսին»: