Սիրիան պահում է քիմիական զենքի մի մասը. ՄԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ի քիմիական զենքի արգելման ստորաբաժանման հատուկ համակարգող Սիգրիդ Կաագը հայտարարել է, որ Սիրիան դեռևս պահպանում է թունավորող նյութերի 7,5%-ը, որի ծավալը կազմում է 1300 տոննա:

Նա կոչ է արել Դամասկոսին ապահովել պայմանավորվածության կատարումը, ըստ որի՝ երկրից քիմիական զենքի դուրսբերման վերջնաժամկետն էր ապրիլի 27-ը:

Ողջ քիմիական զենքը պետք է ոչնչացվի մինչև հունիսի 30-ը: Ինչպես հայտնել է Սիրիայի քիմիական զենքի ոչնչացմամբ զբաղվող փորձագետների խումբը, քիմիական զենքի մեծ մասը դուրս է բերվել երկրից, սակայն դեռևս չի ոչնչացվել, քանի որ ողջ զենքը պետք է ոչնչացվի միաժամանակ:

«Ահա թե ինչու է այդքան կարևոր դուրս բերել զենքի մնացած մասը, որը գտնվում է մեկ օբյեկտում»,-BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Սիգրիդ Կաագը:




Լրահոս