
ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը, այսօր “Փաստարկ” ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ խոսեց ԼՂ կարգավորման գործընթացի 2011թ. արդյունքների եւ հեռանկարների մասին:Գագիկ Մինասյանը նշեց` թեեւ Ադրբեջանը մեծ միջոցներ է ծախսում սպառազինության վրա, սակայն մենք էլ ունենք անկոտրում ոգի, որի շնորհիվ էլ արձանագրել ենք մեր հաջողությունները:Նա նշեց նաև, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացում պետք է շարունակել բանակցային գործընթացը` օգտվելով Ադրբեջանի դեստրուկտիվ կեցվածքից:Անդրադառնալով այն հարցին, թե Լեռնային Ղարաբաղը չի ընդունի Մադրիդյան սկզբունքները, քանի որ խոսքը տարածքների վերադարձի մասին է, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. “Մադրիդյան սկզբունքները խաղաղ համաձայնագրի լավ հիմք են”: