ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Թյուրքը կոչ է արել հետաքննություն սկսել Իրանի Մինաբ քաղաքում գտնվող աղջիկների դպրոցի վրա հարձակման գործով։
«ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, որ հարվածի հետաքննություն է ընթանում։ Ես կոչ եմ անում այս գործընթացն ավարտել հնարավորինս շուտ և դրա արդյունքները հրապարակել», – ասել է նա՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կայացած քննարկման ժամանակ։
Թյուրքը հավելել է, որ հետաքննություն անցկացնելու պատասխանատվությունը կրում են հարձակումն իրականացրած անձինք։























