Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաեին կոշտ քննադատել է Կանադայի կողմից Իրանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը՝ զգուշացնելով, որ նման քայլերը չեն ապահովելու որևէ երկրի անվտանգությունը։
Բաղաեին արձագանքել է Կանադայի արտգործնախարար Անիտա Անանդի հայտարարությանը, ըստ որի՝ Օտտավան մտադիր է նոր սահմանափակումներ կիրառել Իրանի նկատմամբ։
Իրանի ԱԳՆ խոսնակը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ «ագրեսորներին և ճնշողներին հաճոյանալու նպատակով զոհին ճնշելը չի փրկի դրանց հետևանքներից»՝ ընդգծելով, որ նման քաղաքականությունը միայն խրախուսում է նման ուժերին։
Նա հավելել է, որ «ֆաշիստական մոտեցում ունեցողներին զիջելը չի կանգնեցնում նրանց, այլ ընդհակառակը՝ մեծացնում է նրանց ախորժակը»։
Այսպիսով, պաշտոնական Թեհրանը բացասական է գնահատում Կանադայի նոր քայլերը՝ դրանք դիտարկելով որպես քաղաքական ճնշման շարունակություն Իրանի նկատմամբ։
Թարգմանություն՝ Անի Վարդանյանի





























