
Անգլիական Քավենթրի քաղաքի թաղամասերից մեկում հրաշք է տեղի ունեցել. երկնքից թափվել են հարյուրավոր խնձորներ`վախեցնելով տեղի բնակիչներին,- հաղորդում է BBC On Radion -ն: Ոչ ոք չի տուժել, սակայն վնասվել են մի քանի մեքենաներ: Բնակիչները խոստովանել են, որ ամեն ինչ շատ արագ է եղել եւ րիենք չեն հասցրել ոչինչ նկատել:Հիդրոօդերևութաբանների հավաստմամբ՝ խնձորները, հավանաբար, օդ է բարձրացրել հանգստյան օրերին ներթափանցած ուժեղ քամին: