«Wizz Air» հունգարական բյուջետային ավիաընկերությունը շարունակում է ընդլայնել Հայաստանում իր ուղղությունները։ Այս մասին մարտի 27-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ժամանման սրահում տեղի ունեցավ «Wizz Air» հունգարական բյուջետային ավիաընկերության մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ընկերության կոմերցիոն գլխավոր տնօրեն Յան Մալինը։ Ընկերության ներկայացուցիչները նաև ներկայացրեցին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի բազայից իրականացվող երթուղային ցանցը, ինչպես նաև ապագա զարգացման և ընդլայնման ծրագրերը։
2026 թվականը, անշուշտ, նշանակալի հանգրվան է լինելու Երևանի «Wizz Air» ավիաընկերության համար։ Երևանում բացվելուց հետո ավիաընկերությունը շարունակում է ընդլայնվել ու զարգանալ՝ այս տարի ևս հաստատելով իր հանձնառությունը հայկական շուկայի նկատմամբ։
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանն էլ հույս հայտնեց, որ մինչև 2030 թիվը Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կհասնի առնվազն ՀՀ-ի բնակչության թվին՝ 3 մլնի, լավագույն դեպքում 5 մլն-ի։
Միջոցառման վերջում և՛ «Wizz Air» ներկայացուցիչները, և՛ Զբոսաշրջության կոմիտեի անդամները պատասխանեցին լրագրողների հարցերին;
«Wizz Air»-ի գլխավոր տնօրեն Յան Մալինը վստահեցրեց, որ առկա խնդիրներին անձամբ կհետևի, բայց նաև ընդգծեց, որ «Wizz Air»-ը շարունակում է Հայաստանում մնալ լավագույն ընկերություններից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում․





























