Armenian text to speach

Արման Ծառուկյանը նշել է իր կարիերայի ամենաբարդ մրցակցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը հայտարարել է, որ իր պրոֆեսիոնալ կարիերայի ամենաբարդ մրցակիցը եղել է UFC-ի կիսամիջին քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը:

Red Corner MMA ալիքի հրապարակած տեսանյութում մարտիկը պատասխանել է իր պատանի երկրպագուի (@nawid_youssifi15) հարցերին։ Ծառուկյանը նշել է, որ Մախաչևին բարդ են դարձնում նրա հմտությունները, իսկ հարցին թե նորից մենամարտելու դեպքում ի՞նչ կփոխեր մոտեցման մեջ, հետևյալ պատասխանն է տվել․

«Հաջորդ անգամ ես պարզապես նոկաուտի կենթարկեմ նրան»:

​Հիշեցնենք, որ մարտիկների առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2019 թվականի ապրիլի 20-ին՝ Սանկտ Պետերբուրգում անցկացված «UFC Fight Night 149» մրցաշարի շրջանակում։ Մենամարտը տևել է սահմանված բոլոր երեք ռաունդները և ավարտվել Մախաչևի հաղթանակով՝ մրցավարների որոշմամբ։




Լրահոս