44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած զինծառայողների հարազատներն ու ծնողները այսօր 4-րդ օրն է, ինչ բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ ԱԺի դիմաց։ Նրանք պահանջում են հրապարակայնացնել 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը։
Տեղեկացնենք նաև այն, որ այսօր խուզարկություն է իրականացվել երեկ Ալեն Սիմոնյանի հետ միջադեպ ունեցած քաղաքացիներ Արսեն Վարդանյանի և Միկա Միքայելյանի բնակարանները։
Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 26-ին միջադեպ է տեղի ունեցել Ալեն Սիմոնյանի և Համահայկան ճակատ կուսակության նախագահ Արսեն Վարդանյանի ու Միկա Միքայելյանի միջև, որոնք եկել էին աջակցելու անհետ կորած զինծառայողների ծնողներին ու հարազատներին։
Անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները խնդրել էին Ալեն Սիմոնյանին կանգնել ու զրուցել իրենց հետ, սակայն վերջինս հրաժարվել է։ Ակցիայի մասնակիցներից մեկը վրդոհված նրան արայով է դիմում, ինչին Սիմոնյանը պատասխանել է արան պապադ ա, ապա հնչվել են փոխադարձ հայհոյանքներ։
Այսօր նաև հայտնի դարձավ, որ միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նանիկ Աղասյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























