Armenian text to speach

Ալեն Սիմոնյանի հետ վեճի բռնված Միքայել Մարգարյանը ձերբակալվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ վեճի մեջ մտած Միքայել Մարգարյանը ձերբակալվել է։ Այս մասին հայտնել է Մարգարյանի որդին։

Նշենք, որ նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանություն հոդվածով:

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 26-ին միջադեպ է տեղի ունեցել Ալեն Սիմոնյանի և Համահայկան ճակատ կուսակության նախագահ Արսեն Վարդանյանի ու Միկա Միքայելյանի միջև, որոնք եկել էին աջակցելու անհետ կորած զինծառայողների ծնողներին ու հարազատներին։

Անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները խնդրել էին Ալեն Սիմոնյանին կանգնել ու զրուցել իրենց հետ, սակայն վերջինս հրաժարվել է։ Ակցիայի մասնակիցներից մեկը վրդոհված նրան արայով է դիմում, ինչին Սիմոնյանը պատասխանել է արան պապադ ա, ապա հնչվել են փոխադարձ հայհոյանքներ։
Այսօր նաև հայտնի դարձավ, որ միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։




Լրահոս