Armenian text to speach

Իսրայելը հարձակվել է Իրանի երկու խոշորագույն պողպատաձուլական գործարանների վրա․ կստիպենք բարձր գին վճարել դրա համար․ Արաղչի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրանը կստիպի Իսրայելին բարձր գին վճարել իր հանցագործությունների համար։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

«Իսրայելը հարձակվել է Իրանի երկու խոշորագույն պողպատաձուլական գործարանների, էլեկտրակայանի, ինչպես նաև միջուկային օբյեկտների և այլ ենթակառուցվածքների վրա։ Իսրայելը պնդում է, որ գործել է Միացյալ Նահանգների հետ համաձայնեցված։

Այս հարձակումը խախտում է ԱՄՆ նախագահի կողմից սահմանված դիվանագիտության երկարաձգված վերջնաժամկետը։

Իրանը կստիպի Իսրայելին բարձր գին վճարել իր հանցագործությունների համար»։




Լրահոս