
Սլավյանսկում ռուսամետ խռովարարները ցանկանում են փոխանակել իրենց կողմից գերեվարված ԵԱՀԿ զինվորական դիտորդներին կենտրոնական իշխանությունների կողմից ձերբակալված դաշնայնացման կողմնակիցների հետ. РИА Новости-ին է հայտնել քաղաքի ինքնահրչակ քաղաքագլուխ Վյաչեսլավ Պոնոմարյովը:
Անջատողականները, մասնավորապես, պահանջում են ազատ արձակել Պոնոմարյովի տեղակալ Իգոր Պերեպեչայենկոյին, որը ձերբակալվել էր Դոնեցկի օդանավակայանում:
Պոնոմարյովի խոսքով՝ԵԱՀԿ ներկայացուցիրներն իրենց լավ են զգում: Նշենք, որ ռազմական դիտորդները Սլավյանսկի խռովարարների կողմից պատանդ են վերցվել ապրիլի 25-ին՝ Դոնեցկ մուտք գործելու ժամանակ: