Քիչ առաջ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը խնդրեց 20 րոպե ընդմիջում, որպեսզի կոնսուլտացիաներ արվեն ԱԺ 4 ոչ իշխանական խմբակցությունների միջև ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին:
Հիշեցնենք, որ նախորդ քառօրյայում Հակոբյանն առաջարկել էր ստեղծել 2012-2013-ի ընթացքում արագաչափերի և տեսանկարահանող սարքերի կիրառման, վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման, Երևանի ուղևորափոխադրումների ուղեվարձի հնարավոր թանկացման, չշահագործվող ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության տուգանքների գործադրման ազդեցությունն ուսումնասիրող ՀՀ ԱԺ-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին:
Ռուբեն Հակոբյանն ասաց, որ իրենց բարձրացրած հարցերի կապակցությամբ իրենք չստացան պատասխաններ ժամանակի սղության պատճառով, հետևաբար, խնդրում են հանձնաժողովը ձևավորել սեպտեմբերին: