Իսրայելի կողմից Իրանի արդյունաբերական և էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին հասցված վերջին հարվածները հակասում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին՝ այդ թիրախներին հարվածները 10 օրով դադարեցնելու մասին: Թեհրանը «ծանր գին» կպահանջի Իսրայելի գործողությունների համար, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Իսրայելը հարվածել է Իրանի երկու խոշորագույն պողպատաձուլարաններին, մեկ էլեկտրակայանի և քաղաքացիական ատոմային էներգիայի օբյեկտներին՝ միաժամանակ պնդելով, որ իր գործողությունները համակարգել է ԱՄՆ-ի հետ: Սա հիմնարար կերպով հակասում է ԱՄՆ նախագահի հայտարարություններին՝ դիվանագիտության ժամկետը երկարաձգելու մասին, և մենք բարձր գին կպահանջենք Իսրայելի հանցագործությունների համար», – գրել է Իրանի արտգործնախարարը իր X էջում։





























