Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ավիատիեզերական ուժերը «շատ ծանր վնաս» են հասցրել Դուբայում գտնվող երկու ամերիկյան ռազմական «ապաստարանների», որտեղ տեղակայված էր ավելի քան 500 զինվոր, հայտարարել է «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական հրամանատարության խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին։
«Վերջին ժամերի ընթացքում Դուբայում երկու ապաստարան է հայտնաբերվել և հրթիռներով ու բարձր ճշգրտության անօդաչու թռչող սարքերով հարձակման ենթարկվել ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի քաջարի մարտիկների կողմից. առաջինում թաքնվում էր ավելի քան 400 ամերիկացի զինվոր, իսկ երկրորդում՝ ավելի քան 100: Նրանք լուրջ վնասներ են կրել», – Զոլֆաղարիի խոսքերն է մեջբերել Իրանի պետական հեռարձակողը:





























