Armenian text to speach

Իրանի Բորուջերդի քաղաքի վրա ամերիկա-իսրայելական hարձակումների hետևանքով կա 5 զnհ և 35 վիրավnր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրանի Բորուջերդի քաղաքի վրա ամերիկա-իսրայելական հարձակումների հետևանքով կա 5 զոհ և 35 վիրավոր։ Այս մասին հայտնում է Tasnim-ը։

«Այսօր վաղ առավոտյան Բորուջերդի մի քանի բնակելի տներ թիրախավորվել են իսրայելական և ամերիկյան հարձակումների կողմից, ինչը հանգեցրել է բնակելի կառուցապատման մի մասի ավերմանը և մի շարք քաղաքացիների մնալուն փլատակների տակ»,- Լոռեսթանի նահանգապետի անվտանգության հարցերով տեղակալի խոսքերն է փոխանցում Tasnim-ը։

Մինչ այժմ հայտնաբերվել և հաստատվել է հարձակման հետևանքով զոհված հինգ քաղաքացու մարմին, ևս 35 բնակիչ վնասվածքներ են ստացել։ Նրանց տեղափոխումը շրջանի բժշկական կենտրոններ և հիվանդանոցներ իրականացվում է հրատապ կարգով։

«Քանի որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, և փրկարարական ուժերը մուտք են գործում շենքերի փակված հատվածներ, առաջիկա ժամերին զոհերի և վիրավորների թվի աճի հավանականություն կա»,- գրված է հաղորդագրության մեջ։




Լրահոս