Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան և Արաբական Միացյալ Էմիրություններն ավարտում են անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագրի շուրջ քննարկումները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Զելենսկին նշել է, որ հանդիպել է ԱՄԷ-ի նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։
«Մենք բաց ենք համատեղ աշխատանքի համար, որը ռազմավարական տեսանկյունից անկասկած կամրապնդի մեր ժողովուրդների միջև կապը», – ասել է Զելենսկին։





























