Armenian text to speach

Խիստ հակահարված կտանք, եթե մեր ենթակառուցվածքները կամ տնտեսական կենտրոնները թիրախավորվեն․Փեզեշքիան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը խիստ հակահարված կհասցնի իրանական ենթակառուցվածքները կամ տնտեսական կենտրոնները թիրախավորողներին։

Իրանի նախագահն այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Մենք բազմիցս ասել ենք, որ Իրանը չի իրականացնում կանխարգելիչ հարձակումներ, բայց մենք խիստ հակահարված կտանք, եթե մեր ենթակառուցվածքները կամ տնտեսական կենտրոնները թիրախավորվեն»,-գրել է Իրանի նախագահը։

Մասուդ Փեզեշքիանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել թույլ չտալ, որպեսզի իրենց տարածքներից հարձակումներ գործեն Իրանի ուղղությամբ։

«Տարածաշրջանի երկրներին․ եթե դուք ցանկանում եք զարգացում և անվտանգություն, մի՛ թողեք, որ մեր թշնամիները պատերազմը վարեն ձեր հողերից»,-շեշտել է Փեզեշքիանը։

 




Լրահոս