Armenian text to speach

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի Պետության վարչապետ Շեյխ Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 28-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի Պետության վարչապետ և արտաքին գործերի նախարար Շեյխ Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ը։

«Զրուցակիցները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ: Նախարար Միրզոյանը մտահոգություն է հայտնել իրավիճակի սրման և զարգացումների հետևանքով գրանցված զոհերի կապակցությամբ: Ընդգծվել է տարածաշրջանային կայունության և խաղաղության կարևորությունը և այդ ուղղությամբ ջանքերին ՀՀ սկզբունքային աջակցությունը:

ՀՀ ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Մերձավոր Արևելքով թռիչքների չեղարկման հետևանքով Կատարում մնացած ՀՀ քաղաքացիներին առնչվող հարցերում ցուցաբերված աջակցության համար։

Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարներն ընդգծել են համագործակցության օրակարգը հարստացնելու քաղաքական պատրաստակամությունը՝ կարևորելով հատկապես տնտեսական բաղադրիչն ու ենթակառուցվածքային ծրագրերը»,-նշված է հաղորդագրության մեջ։




Լրահոս