Armenian text to speach

Իրանը կոչ է անում տարածաշրջանի երկրներին կանխել իրենց տարածքներից Իրանի վրա հարձակումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) նախագահ Մասուդ Փեզեշքիանը կոչ է արել Մերձավոր Արևելքի երկրներին կանխել իրենց տարածքներից Իսլամական Հանրապետության վրա հարձակումները՝ սեփական անվտանգության համար։

«Ես դիմում եմ տարածաշրջանի երկրներին. եթե դուք ցանկանում եք զարգացում և անվտանգություն, ապա թույլ մի տվեք, որ մեր թշնամիները պատերազմ սկսեն ձեր տարածքներից», – գրել է նա X-ում։

Փեզեշքիանը հավելել է, որ Իրանը չի սկսում կանխարգելիչ հարվածներ Մերձավոր Արևելքի երկրների դեմ, բայց «վճռականորեն կարձագանքի, եթե իրենց ենթակառուցվածքները կամ տնտեսական կենտրոնները թիրախավորվեն»։




Լրահոս