ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի օր առաջ խոսել է ամերիկյան ավիակիրներից մեկի վրա Իրանի կողմից միաժամանակ 17 տարբեր կողմերից իրականացված հարձակման մասին։ Նա այս հայտարարությունն արել է Մայամիում ներդրումային ֆորումում ունեցած ելույթի ժամանակ։
«Մեր ջրի վրա գտնվող ամենաարժեքավոր ակտիվի՝ աշխարհի ամենամեծ ավիակրի վրա արձակվել է 101 հրթիռ: Իրանը մեզ վրա հարձակվել է 17 տարբեր ուղղություններից», – ասել է Թրամփը։
Ամերիկացի առաջնորդը չի մանրամասնել, թե որ նավի մասին է խոսքը կամ չի նշել գործողության ճշգրիտ ամսաթիվը։























