
Եգիպտոսում դատարանը մահվան է դատապարտել «Մուսուլմանեողբայրներ» շարժման մոտ 683 անդամների և կողմնակիցների, այդ թվում նաև շարժման ղեկավար Մոհամմեդ Բադիին, հայտնում է BBC-ին:
Դատապարտյալները մեղավոր են ճանաչվել անցած տարի ոստիկանության բաժնի վրա հարձակման համար: Ընդ որում, դատարանը վերանայել է այս տարվա մարտին նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցների դեմ կայացված 529 դատավժիռներից 492-ը` մահվան դատավժիռը փոխարինելով ցմահ բանտարկությամբ:
Մուրսիի հեռացումից հետո Եգիպտոսի նոր իշխանությունները սկսել են հետապնդել «Մուսուլման-եղբայրներ» արդեն ահաբեկչական խմբավորում ճանաչված շարժման անդամներին և նախագահի այլ կողմնակիցներին: Արդյունքում հարյուրավոր ակտիվիստներ սպանվել են, իսկ հազարավորը` ձերբակալվել: