Ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկը մերժվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

20 րոպե ընդմիջումից հետո ԱԺում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ՀՀԿ դեմ է քվեարկելու  ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու Ռուբեն Հակոբյանի առաջարկին: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ ասաց, որ ՀՀԿի այս դիրքորոշումն ապակառուցողական է, քանի ոչ հանձնաժողովի ստեղծման համար կառավարությանը բավական երկար ժամանակ է տրամադրվում:  

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու հանձնաժողով ստեղծելու առաջարկին:

Հիշեցնենք, որ  նախորդ քառօրյայում Հակոբյանն առաջարկել էր ստեղծել 2012-2013-ի ընթացքում արագաչափերի և տեսանկարահանող սարքերի կիրառման, վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման, Երևանի ուղևորափոխադրումների ուղեվարձի հնարավոր թանկացման, չշահագործվող ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության տուգանքների գործադրման ազդեցությունն ուսումնասիրող ՀՀ ԱԺի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին: Իսկ այսօր ԱԺ նիստում  Հակոբյանը հայտարարեց, որ  իրենք ցանկանում են հանձնաժողովը ստեղծել  սեպտեմբերին: 

Առաջարկը  չընդունվեց 62 դեմ և 51 կողմ ձայների հարաբերակցությամբ:

Սոնա Դավթյան




Լրահոս