
Թուրքիայի վարչապետ Էրդողանը նամակ է գրել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին՝ կապված դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի քննարկման հետ։ Իր նամակում Էրդողանը Սարկոզիին կոչ է արել “երկկողմանի հարաբերությունները չզոհաբերել հանուն երրորդ կողմի `Հայաստանի”։