Armenian text to speach

Մոտ 10 մլն դրամ եկամուտ, բաժնային գույք՝ Երևանում և Կոտայքում․ ի՞նչ ունեցվածք ունի Վիճակագրական կոմիտեի նախագահի տեղակալը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է է ՀՀ Վիճակագրական կոմիտեի նախագահի տեղակալ, Վիճակագրության պետական խորհրդի անդամ Անահիտ Սաֆյանի 2024 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը և պարզել մի շարք ուշագրավ տվյալներ։

Նշենք, որ Անահիտ Սաֆյանը Վիճակագրության պետական խորհրդի անդամի պաշտոնը զբաղեցնում է 2019 թվականի նոյեմբերի 19-ից։ Ներկայումս նա նաև հանդիսանում է  նաև ՀՀ Վիճակագրական կոմիտեի նախագահի տեղակալ։

Ըստ հայտարարագրի՝ Սաֆյանը հանդիսանում է մի շարք անշարժ գույքերի համասեփականատեր։ Մասնավորապես, նա Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի Գետամեջ բնակավայրում ունի այգետնակ (ամառանոց) և հողամաս՝ երկուսն էլ ½ բաժնային սեփականությամբ, որոնք ստացել է ժառանգության կարգով 2019 թվականի հոկտեմբերի 10-ին։ Բացի այդ, նա Երևան քաղաքում ունի նաև բնակարան՝ բազմաբնակարան շենքում, որը նույնպես ձեռք է բերել ժառանգությամբ՝ ½ բաժնային սեփականությամբ (2019թ. սեպտեմբերի 9)։

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց նաև, որ հայտարարատու պաշտոնյան բանկային հաշիվներում ունեցել է 2 մլն 945 հազար 715 դրամ և 5 մլն 158 հազար 248 դրամ, ինչպես նաև 2,041.94 ԱՄՆ դոլար մնացորդ։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 100 հազար դրամ։

Ինչ վերաբերում է եկամուտներին, ապա հաշվետու տարվա ընթացքում Անահիտ Սաֆյանը ստացել է 831 հազար 18 դրամ կենսաթոշակ՝ Սոցիալական ապահովության ծառայությունից։ Բացի այդ, նրա հիմնական եկամուտը ձևավորվել է աշխատավարձից, որը կազմել է 8 մլն 996 հազար 643 դրամ՝ ՀՀ վիճակագրական կոմիտեից։

Այսպիսով, 2024 թվականի ընթացքում Անահիտ Սաֆյանի ընդհանուր եկամուտը կազմել է 9 մլն 827 հազար 661 դրամ։

Սոնա Գրիգորյան




Լրահոս