Եթե Իրանը անմիջապես չբացի Հորմուզի նեղուցը, ԱՄՆ-ն կոչնչացնի բոլոր էլեկտրակայանները, նավթահանքերը և Խարգ կղզին, գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը
«Եթե որևէ պատճառով համաձայնություն շուտով ձեռք չբերվի, և եթե Հորմուզի նեղուցն անհապաղ բաց չլինի բիզնեսի համար, մենք կավարտենք մեր հիասքանչ այցը Իրանում՝ պայթեցնելով և ամբողջությամբ ոչնչացնելով նրանց բոլոր էլեկտրակայանները, նավթահորերը և Խարգ կղզին, որոնց մենք միտումնավոր դեռ չենք դիպչել»,- նշել է Թրամփը:


























































































