Armenian text to speach

Թրամփի կոշտ սպառնալիքը՝ ֆոնին պատերազմի 30-րդ օրը․ լարվածությունը հասնում է նոր մակարդակի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե Իրանը անմիջապես չբացի Հորմուզի նեղուցը, ԱՄՆ-ն կոչնչացնի բոլոր էլեկտրակայանները, նավթահանքերը և Խարգ կղզին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Այս կոշտ հայտարարության ֆոնին ԱՄՆ-Իսրայել-Իրան հակամարտությունը մտել է 30-րդ օրը՝ վերածվելով լայնածավալ տարածաշրջանային բախման։

ԱԱյս օրերին ուշադրության կենտրոնում է Իսլամաբադում նախատեսված հանդիպումը, որտեղ Պակիստանի, Թուրքիաի, Եգիպտոսի և Սաուդյան Արաբիաի արտգործնախարարները փորձում են գտնել պատերազմը դադարեցնելու ուղիներ։ Սակայն մինչ դիվանագիտական փորձերը շարունակվում են, ռազմաճակատում իրավիճակը շարունակում է սրվել։

Թեհրանում հերթական հարվածների հետևանքով զոհեր և վիրավորներ են գրանցվել։ Հարվածներ են հասցվել նաև բնակելի թաղամասերին, ինչի հետևանքով տուժել են խաղաղ բնակիչներ։ Իրանի տարբեր նահանգներում ևս արձանագրվել են քաղաքացիական ենթակառուցվածքների վնասումներ, այդ թվում՝ ջրային օբյեկտների վրա հարձակումներ։

Իրանը, իր հերթին, հայտարարել է, որ պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելում գտնվող ռազմական և արդյունաբերական նշանակության օբյեկտներին, այդ թվում՝ Հայֆայում տեղակայված ռազմական համալիրներին և օդանավակայաններին։ Իրանական կողմը նաև պնդում է, որ խոցել է ամերիկյան անօդաչու սարք և իսրայելական ռազմական ինքնաթիռ։

Պատերազմը աստիճանաբար տարածվում է ողջ Մերձավոր Արևելքով։ Հութիները Եմենից հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին, իսկ Հեզբոլլահը Լիբանանից հարվածել է իսրայելական ռազմական օբյեկտներին։ Գազաում շարունակվող օդային հարձակումների հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ։

Լարվածությունը տարածվել է նաև Պարսից ծոցի երկրներում։ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Քուվեյթը հայտարարել են, որ խոցել են իրենց ուղղությամբ արձակված հրթիռներ և անօդաչու սարքեր։ Միաժամանակ, Աբու Դաբիում և Բահրեյնում արդյունաբերական օբյեկտներ են վնասվել, կան վիրավորներ։

ԱՄՆ-ը շարունակում է ուժեղացնել իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում՝ լրացուցիչ զորքեր տեղափոխելով Մերձավոր Արևելք USS Tripoli նավով։ Միաժամանակ, ամերիկյան մամուլում տեղեկություններ են շրջանառվում հնարավոր ցամաքային գործողությունների նախապատրաստման մասին, թեև դրանք պաշտոնապես չեն հաստատվել։

Զուգահեռաբար աճում է նաև ներքին դժգոհությունը ԱՄՆ-ում, որտեղ հազարավոր քաղաքացիներ բողոքի ակցիաներ են իրականացնում՝ ընդդեմ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականության։
Տարածաշրջանային լարվածությունը արդեն ազդում է համաշխարհային տնտեսության վրա։ Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակը շարունակում է մնալ անկայուն, ինչը հանգեցնում է վառելիքի գների աճի տարբեր երկրներում։ Թեև Իրանը որոշ չափով մեղմել է սահմանափակումները և թույլատրել է որոշ նավերի անցումը, էներգետիկ ճգնաժամը շարունակում է խորանալ։

Այսպիսով, 30-րդ օրը հակամարտությունը ոչ միայն չի թուլացել, այլև վերածվել է բազմաճակատ պատերազմի՝ ընդգրկելով մի շարք երկրներ և զինված խմբավորումներ։ Դիվանագիտական ջանքերը դեռևս արդյունք չեն տվել, իսկ ռազմական գործողությունները շարունակում են ընդլայնվել։

Հիշեցնենք, որ ԱՄՆ–Իսրայել–Իրան ռազմական բախումները սկսվել են շուրջ փետրվարրի 28-ին ՝ դառնալով տարածաշրջանի վերջին տարիների ամենալարված հակամարտություններից մեկը։

Հեղինակ՝ Անի Վարդանյան

Նկարը գեներացվել է Արհեստական Բանականության կողմից։




Լրահոս