
Ընթացիկ տարվա արդյունքներով Հայաստանում գործազրկության միջին մակարդակը կկազմի 14.9%: Նման կանխատեսում է ներկայացրել ՀՀ կենտրոնական բանկը:
Նշենք, որ 2013 թվականի արդյունքներով մեր երկրում գործազրկության մակարդակը կազմել է 16.2%:
ԿԲ գնահատմամբ՝ այսօր Հայաստանի աշխատանքի շուկայում շարունակում է խնդրահարույց մնալ 1 տարուց ավելի աշխատանք փնտրող 35-45 տարեկան անձանց զբաղվածության հարցը, ինչը հետագայում կարող է սահմանափակել վերջիններիս՝ համապատասխան աշխատանք գտնելու հնարավորությունները: