
Շատ տիպիկ նշանակում էր: Armlur.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱԺ նախագահի թեկնածուի պաշտոնում Գալուստ Սահակյանի առաջադրմանը, այս մասին նշեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
«Եթե Հովիկ Աբրահամյանը կարող է լինել երկրի վարչապետ, ապա ինչու՞ Գալուստ Սահակյանը չի կարող լինել Ազգային Ժողովի նախագահ», – նշեց նա:
Հիշեցնենք, որ ՀՀԿ Գործադիր մարմնի և խորհրդի նստից հետո ԱԺ նախագահի թեկնածուի պաշտոնում առաջադրվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Այսօր Ազգային Ժողովում պետք է քվեարկությամբ ընտրվեր ԱԺ նախագահ, սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ: