Մարտի 31՝ տարվա 90-րդ օրն է (նահանջ տարիներին՝ 91-րդ օրը)։
Տարվա ավարտին մնում է 275 օր։
Դեպքեր
- 1889 – տեղի է ունենում Էյֆելյան աշտարակի պաշտոնական բացումը։
- 1909 – սկսվում է Տիտանիկ նավի կառուցումը։
- 1918 – ԱՄՆ-ում առաջին անգամ մտցվում է «ամառային ժամանակ»։
- 1967 – ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալուց հետո կենտրոնակայանը տեղափոխվում է Բրյուսել, Բելգիա։
- 1979 – վերջին բրիտանացի զինվորը հեռանում է Մալթայից։
- 1986 – մեքսիկական ավիաընկերության Բոինգ-727-ը վառվում և բախվում է լեռանը, զոհվում է 167 մարդ։
- 1991 – Վրաստանում ընտրողները քվեարկում են անկախության օգտին։
- 1999 – էկրաններին է բարձրանում The Matrix ֆիլմը։
Ծնունդներ
- 1596 – Ռենե Դեկարտ, ֆրանսիացի փիլիսոփա, մաթեմատիկոս, ֆիզիկոս։
- 1903 – Աշոտ Աբրահամյան, աղբյուրագետ։
- 1907 – Մարգար Սեդրակյան, կոնյակագործ։
- 1923 – Վազգեն Գևորգյան, հայ գրականագետ, թարգմանիչ։
- 1926 – Կիմ Արզումանյան, ռեժիսոր, բեմադրիչ։
- 1943 – Քրիստոֆեր Ուոքեն, ամերիկացի դերասան։
- 1950 – Անդրաշ Ադորյան, հունգարացի շախմատիստ։
- 1964 – Արայիկ Մանուկյան, հայ ժուռնալիստ, խմբագիր, հեռուստամեկնաբան, հրապարակախոս։
- 1971 –
- Պավել Բուրե, ռուս հոկեյիստ։
- Էվան Մաքգրեգոր, ամերիկացի դերասան։
- 1972 – Ալեխանդրո Ամենաբար, չիլի-իսպանացի ռեժիսոր, դերասան։
- 1984 – Ռոբերտ Զեբելյան, հայ ֆուտբոլիստ, հարձակվող։
- 1987 – Վան Յուե, չինացի շախմատիստ։
- 1989 – Պաբլո Պիատտի, արգենտինացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։
Մահեր
- 1631 – Ջոն Դոն, անգլիացի բանաստեղծ (ծն. 1572)։
- 1917 – Ալեքսանդր Ծատուրյան, բանաստեղծ և թարգմանիչ (ծն. 1865)։
- 1945 – Հանս Ֆիշեր, գերմանական քիմիկոս, Նոբելյան մրցանակակիր (ծն. 1881)։
- 1980 – Ջեսսի Օուենս, ամերիկացի վազորդ, հեռացատկորդ (ծն. 1913)։
- 1983 – Կարանդաշ, կրկեսի արտիստ, ծաղրածու։
- 1993 – Բրենդոն Լի, ամերիկացի մարտարվեստի դերասան (ծն. 1965)։
- 2016 – Զահա Հադիդ, բրիտանացի ճարտարապետ։




















































































