Մարտի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 270 կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 39-ամյա Շոկեր Ա․-ն իր վարած «Pilsan» մակնիշի կցորդիչով բեռնատարով կողաշրջվել է և մասամբ փակել ճանապարհը։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով օպերատիվորեն ժամանած «Կապան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում վարորդին առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ով սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Կապանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Փրկարարները դադարեցրել են դիզվառելիքի արտահոսքը և տեղում իրականացրել հերթապահություն։
Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։





























