
Բեռլինի բանկերից մեկում 36-ամյա գերմանացին մտել է բանկ, մոտեցել դրամարկղին եւ աշխատակցին հայտարարել, որ մտադիր է կողոպուտ իրականացնել, ինչից հետո հարկադրել է իրեն տալ ընդամենը երեք եվրո:Այս հայտարարությունից ապշած աշխատակիցը տվել է գումարը, ինչից հետո տղամարդը լքել է ֆինանսական հաստատությունը: Փողոցում անվտանգության աշխատակիցը նրան ձերբակալել է եւ սպասել ոստիկանների ժամանմանը:Չարագործը ձերբակալված է, նրան ներկայացվել է զինված կողոպուտ իրականացնելու մեղադրանք: