Armenian text to speach

Բաց նամակ. «Անահիտ Ավանեսյանն օգնում է ամուսնուն պատկանող ընկերություններին արտոնյալ դիրք ունենալ շուկայում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը բաց նամակ էր ստացել ՀՀ քաղաքացուց, որտեղ նշվում էր:

«Առողջապահության նախարարության աշխատակից եմ։ Անահիտ Ավանեսյանի վերաբերյալ արդեն հայտնի փաստերից բացի, նկատել եմ նոր սխեմաներ, կապված իր ամուսնու հետ։ Ուզում եմ դիմել ձեզ մի խնդրանքով, միգուցե դուք կարողանա՞ք օգնել, տարածելով սա։ Ուղղակի այն ինչ կատարվում է մեր նախարարությունում, անցել է բոլոր սահմանները։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վերածել է նախարարությունը կոռումպացված ընտանեկան բիզնեսի։ Պետպատվերների մեծամասնությունն իրականացվում է իր մորը պատկանող «Արֆարմացիա» ընկերության կողմից։ Վերջին տարվա ընթացքում ավելի քան 83 միլիոն դրամի պայմանագիր է կնքվել։ Գիտեմ, որ վերջերս ԶԼՄ-ներն արդեն անդրադարձել են տվյալ իրավիճակին, բայց ցավոք անգամ այդ հանրային արձագանքը ոչինչ չի փոխել։

Միևնույն է ամեն ինչ արվում է սեփական բիզնես-շահերից ելնելով, ինչն ազդում է թե դեղորայքի, թե սպասարկման որակի վրա։ Բացի այդ, իր լծակներն օգտագործելով, Անահիտ Ավանեսյանն օգնում է ամուսնուն պատկանող ընկերություններին արտոնյալ դիրք ունենալ շուկայում։ Օրինակ՝ սարքավորումների մատակարարման շրջանակներում 53,4 միլիոն դրամի չափով հարկային արտոնություններ և պետության կողմից ավելի քան 25 միլիոն դրամ դրամաշնորհներ ստանալ, առանց ինչ որ հանգամանքի։

Խնդրում եմ հրապարակել վերոնշյալ տեղեկությունը, քանի որ մենք չենք ընդունում այն, որ մեր ժողովուրդը պետք է տուժի նախարարի սեփական շահերի պատճառով և հոգնել ենք աշխատել ընտանեկան բիզնեսի առաջխաղացման նպատակով, մենք ուզում ենք արդար Առողջապահության նախարարություն և արդար ղեկավար։
Հղումներն ամրացնում եմ նամակին՝
1. 1. «Արֆարմացիա» ընկերության վերջին տարում կնքված որոշ պայմանագրեր՝

https://armeps.am/ppcm/public/contracts/download-attachment?id=a55a6917-010a-4576-a48c-678178ace126
1.2 https://armeps.am/ppcm/public/contracts/download-attachment?id=80fd0a5c-230b-4881-9391-dbe57aa61112
1.3 https://armeps.am/ppcm/public/contracts/download-attachment?id=11df282a-e787-401b-b338-9c523c44e53c

2. Հարկային արտոնությունների վերաբերյալ հոդվածի հղումը՝

Առողջապահության նախարարի ամուսնու ընկերությունը արտոնություն ստացավ կառավարությունից  – CIVILNET

3. Ինչպես նաև կցում եմ պետական պայմանագրերի գրանցման համակարգից 4 դրամաշնորհների լուսնկարը»։

Մենք այս բաց նամակի վերաբերյալ դիմեցինք ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակին.

«Շահերի հնարավոր բախման համատեքստում լրատվամիջոցների մեր գործընկերների հարցումներին ի պատասխան ուղղակի կներկայացնեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձանաժողովի եզրակացությունը, որն ի դեպ, հենց նախարարի դիմումի հիման վրա է ներկայացվել:
«Հանձնաժողովը ուսումնասիրության արդյունքում արձանագրել է, որ Առողջապահության նախարարությունում, նախարարը, ի պաշտոնե, չի հանդիսանում գնման գործընթացում ներգրավված անձ կամ պայմանագրի կողմ, ինչպես նաև չի ձևավորում գնահատող հանձնաժողով կամ այլ կերպ մասնակցում գնման գործընթացի կազմակերպմանը: Հետևապես շահերի բախման մասին խոսք գնալ չի կարող:
Դուք գիտեք, որ Կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված՝ «Գնումների գործընթացի կազմակերպման կարգ»-ի 5-րդ կետի համաձայն՝ յուրաքանչյուր գնման գործընթացի համար պատասխանատու է պատվիրատուի ղեկավարը:
Պատվիրատուի ղեկավարը սահմանում է գնումները համակարգող, պատասխանատու ստորաբաժանում, գնահատող հանձնաժողով, գնման գործընթացների կազմակերպման ժամանակացույցը նաև կնքում է պայմանագիրը և հաստատում է գնման ընթացակարգի արձանագրությունը:
Նույն կարգի 6-րդ կետի համաձայն՝ Պատվիրատուի ղեկավարը պետական կառավարման մարմնում գլխավոր քարտուղարն է կամ վերջինիս լիազորությամբ գլխավոր քարտուղարի տեղակալը:

Առողջապահության նախարարությունն իր կարիքների համար անհրաժեշտ բոլոր ապրանքների, դեղերի գնման ընթացակարգերը կազմակերպում և իրականացնում է բացառապես մրցակցային եղանակով` մրցույթներ հայտարարելու միջոցով: Ընդ որում, վերջիններիս մասին ողջ տեղեկատվությունը հասանելի է ՀՀ Ֆինանսների նախարարության գնումների համակարգում` gnumner.am»:

Սոնա Գրիգորյան




Լրահոս