Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Կարող է քննչականը տեղափոխե՞լ են, գոյություն չունի». փաստաբաններին թույլ չեն տալիս ՔԿ մտնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ  Սուրբ Աննա եկեղեցում միջադեպի մասնակից Դավիթ և Միքայել Մինասյան եղբայրներին տեղափոխել են Երևան քաղաքի քննչական վարչություն։

Տղաների փաստաբաններին թույլ չեն տալիս մտնել քննչական։

Հիշեցնենք,որ Սուրբ Աննա եկեղեցում Ծաղկազարդի պատարագի ընթացքում վարչապետը շքախմբով մտել է եկեղեցի, գրավել ներկաների ուշադրությունը, ինչից դժգոհել են ներկաները: Դավիթ և Միքայել Մինասյան եղբայրներից մեկն ասել է. «տենց չնայես»։

Կադրեր կան, որ վարչապետի թիկնազորի ներկայացուցիչներից մեկը հարվածել է երիտասարդներից մեկի ծնոտին, ինչից հետո սկսվել է քաշքշուկ:

Մոտ մեկ ժամ անց եկեղեցու բակից ոստիկանները բիրտ ուժով բերման ենթարկեցին Դավիթ և Միքայել Մինասյան եղբայրներին, ինչպես նաև Հայ ազգային ճակատի հիմնադիր, քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանին։

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս