Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրմշտելով տեղ են ազատել․ Դավիթն ասել է՝ ուզում եմ իմ տեղը կանգնեմ․ դրանից սկսել է ամեն բան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սուրբ Աննա եկեղեցում միջադեպի մասնակից Դավիթ և Միքայել Մինասյան եղբայրներին տեղափոխել են Երևան քաղաքի քննչական վարչություն։

Տղաների փաստաբաններին թույլ չէին տալիս մտնել Քննչական վարչություն։ Այս պահին նրանք արդեն ներսում են։

Հիշեցնենք,որ Սուրբ Աննա եկեղեցում Ծաղկազարդի պատարագի ընթացքում վարչապետը շքախմբով մտել է եկեղեցի, գրավել ներկաների ուշադրությունը, ինչից դժգոհել են ներկաները: Դավիթ և Միքայել Մինասյան եղբայրներից մեկն ասել է. «տենց չնայես»։

Կադրեր կան, որ վարչապետի թիկնազորի ներկայացուցիչներից մեկը հարվածել է երիտասարդներից մեկի ծնոտին, ինչից հետո սկսվել է քաշքշուկ:

Մոտ մեկ ժամ անց եկեղեցու բակից ոստիկանները բիրտ ուժով բերման ենթարկեցին Դավիթ և Միքայել Մինասյան եղբայրներին, ինչպես նաև Հայ ազգային ճակատի հիմնադիր, քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանին։

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս