Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի հետ միջադեպով ձերբակալվածն ու հայտնի սպորտսմենի քննիչ որդին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիրակի օրը եկեղեցու տարածքում Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո իրավապահ մարմինները ձերբակալել են երկու երիտասարդ եղբայրների և ազատամարտիկի։

Երեկ քննիչները այցելել էին երիտասարդների բնակարան՝ իրականացնելու քննչական գործողություններ և խուզարկություն։ Իհարկե, նրանց տանից որևէ արգելված կամ գործի համար նշանակալի առարկա չի հայտնաբերվել։ Սակայն ուշագրավ է, թե ով էր քննչական գործողություններ իրականացրած քննիչը։

ArmLur.am-ի՝ իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, նա բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանի որդին է։

Հատկանշական է, որ Իսրայել Հակոբկոխյանը տարիներ շարունակ հայտնի է եղել իր ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ և տարբեր հասարակական հարցերի շուրջ մղած պայքարով։ Մինչդեռ իրավապահ համակարգում նրա որդին ներգրավված է եղել դպրոցահասակ երիտասարդների նկատմամբ մեղադրանք առաջադրելու գործընթացում։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս