Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակից երկվորյակ եղբայրներից Դավիթ Մինասյանի կալանքի միջնորդությունը մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության Քրեական դատարանի Կենտրոն նստավայրի դատավոր Մնացական Մարտիրոսյանին։
Դատական նիստը կմեկնարկի 19:00-ին։
Նշենք, որ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով ձերբակալված Միքայել Մինասյանը ազատ է արձակվել, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
Հիշեցնենք,որ Սուրբ Աննա եկեղեցում Ծաղկազարդի պատարագի ընթացքում վարչապետը շքախմբով մտել է եկեղեցի, գրավել ներկաների ուշադրությունը, ինչից դժգոհել են ներկաները: Դավիթ և Միքայել Մինասյան եղբայրներից մեկն ասել է. «տենց չնայես»։
Մոտ մեկ ժամ անց եկեղեցու բակից ոստիկանները բիրտ ուժով բերման ենթարկեցին Դավիթ և Միքայել Մինասյան եղբայրներին, ինչպես նաև Հայ ազգային ճակատի հիմնադիր, քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանին։
Հիշեցնենք, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո դատել է Նիկոլ Փաշինյանին: Նա եղել է «7-ի գործով» (ներառյալ Փաշինյանը) դատավորը, որով 2008-2009թթ. ընդդիմադիր գործիչները դատապարտվել են ազատազրկման:

























































































