
armlur.am ին Հայաստանի Հանրապետության նախագահի մամլո գրասենյակից տեղեկացնում են,որ Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀԿ Կենտրոն տարածքային կազմակերպության Սայաթ-Նովա-2 և Մետաքս-1 սկզբնական կազմակերպությունների ժողովին, որի օրակարգում եղել է ՀՀԿ 13-րդ համագումարի պատվիրակների ընտրության հարցը: Ժողովը քվեարկության արդյունքում Սերժ Սարգսյանին ընտրել է համագումարի պատվիրակ: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և պատասխանել ժողովի մասնակիցներին հետաքրքրող հարցերին: