Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական գործողություններ է իրականացրել հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (ք․ Երևան, Ավան թաղ․, Աճառյան 51/4)։
«Իրականացված ստուգման արդյունքում լցակայանում արձանագրվել է հեղուկացված ածխաջրածնային գազի թերլիցքավորման դեպք։
Հայտնաբերված խախտման արդյունքում իրականացվել է լցակայանի չափման միջոցի կապարակնքում՝ մինչև խախտման վերացումը։
Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով»,-ասված է հաղորդագրության մեջ։





























