
Անհայտ զինյալ անձինք վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի մարզի Կոնստանինովկա քաղաքի ոստիկանության բաժանմունքը և քաղաքային իշխանությունների վարչական շենքը. հայտնել են տեղական լրատվամիջոցները:
Konstantinovka.in.ua կայք-էջը հաղորդում է, որ առավոտյան այդ շենքերի մոտ հայտնվել է ինքնաձիգերով զինված դիմակավոր մարդկանց խումբ:
Ականատեսների տեղեկությունների համաձայն՝ զոհեր չկան, ամեն բան խաղաղ է անցել, ոստիկանության աշխատակիցներին տուն են ուղարկել:
«1+1» հեռուստաալիքի տվյալներով՝ ակտիվիստները բարիկադներ են կառուցում շենքի առջև և պաշտոնյաներին թույլ չեն տալիս ներս մտնել: «Ինտերֆաքս» գործակալությունը հաղորդում է, որ խռովարարները նախապատրաստվում են մայիսի 11-ին կայանալիք «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» անկախացմանը վերաբերող հանրաքվեին: