ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Կոնգրեսը չի մասնակցելու ԱԺ նախագահի ընտրության քվեարկությանը: «Այդ պսևդոընտրություններին չի մասնակցելու մեր խմբակցությունը»,- ասաց քաղաքական գործիչը:
ՀԱԿ խմբակցության ղեկավարը հիշեցրեց, որ ԱԺ-ում գլխավոր դատախազի ընտրության ժամանակ սարքեցին իրենց կուսակիցների գլխին. իբր նրանք կողմ են քվեարկել դատախազի ընտրությանը այն դեպքում, երբ նրանք բացահայտ դեմ են խոսել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում Գևորգ Կոստանյանի թեկնածությանը:
Ինչ վերաբերում է Գալուստ Սահակյանի այդ հայտարարությանը, թե ավելի դաժան է լինելու, Զուրաբյանն ասաց, որ իրենք 6 տարվա մեջ այնքան դաժանությունների միջով են անցել. «Կրակել են մեզ վրա, բանտերում պահել են տարիներով, հանել են աշխատանքից մեր համակիրներին: Այսինքն` ինչքան ստորություն հնարավոր է` արել են: Հիմա, եթե ուզում են ասել, որ ավելի մեծ ստորության են ընդունակ, չեմ հավատում, քանի որ ավելի մեծ ստորություն հնարավոր չէ անել»:
Սոնա Դավթյան