Armenian text to speach

Այսօր կկայանան բանակցություններ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի միջև․ ինչ հարց է օրակարգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ապրիլի 1-ին Մոսկվայում նախատեսված է Ռուսաստանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպումը։ Նշվում է, որ Հայաստանի վարչապետը այսօր կմեկնի Ռուսաստան՝ աշխատանքային այցով։

Կողմերը նախատեսում են քննարկել ռուս-հայկական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների ընթացիկ վիճակն ու հեռանկարները, եվրասիական տարածքում ինտեգրացիոն փոխգործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերը։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտա-լոգիստիկ կապերի զարգացմանը։
Ավելի վաղ՝ մարտի 23-ին, Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էին ունեցել, որի ընթացքում քննարկել էին երկկողմ օրակարգի հարցերը և պայմանավորվել հնարավորինս շուտ կազմակերպել անձնական հանդիպում։

Մարտի 28-ին Հայաստանի վարչապետը ևս հայտարարել էր, որ մոտ ժամանակներս պատրաստվում է այցելել Ռուսաստան՝ ընդգծելով, որ Հայաստանը շարունակում է պահպանել հարաբերությունները Ռուսաստանի հետ և այն համարում է բարեկամ երկիր։

Անի Վարդանյան




Լրահոս