Ինչպես հայտնել էինք, Երևանի թիվ 94 մանկապարտեզի դիմաց բողոքի ակցիա է կազմակերպվել։ Ծնողները պահանջում են տնօրենի՝ Փառանձեմ Միրիբյանի հեռացումը մեկուկես ամսյա պաշտոնավարման ժամանակահատվածում աշխատակիցների դժգոհության և աշխատանքից հեռացման պատճառով։
Ծնողները լրագրողների հետ զրույցում հայտնեցին, որ դեմ չեն, որ նախկին տնօրենը վերադառնա։
Նշենք, որ մանկապարտեզ էին ժամանել Երևանի քաղաքապետարանի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչներ և ոստիկաններ։
Այս պահին Երևանի քաղաքապետարանն ուսումնասիրություն է կատարում 94 մսուր-մանկապարտեզում։
Մանրամասները՝ տեսանյութում․





























