Armenian text to speach

Իսրայելը հայտնել է առավոտյան հրթիռակոծության հետևանքով 14 վիրավորի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առնվազն 14 մարդ վիրավորվել է առավոտյան ժամերին կենտրոնական Իսրայելի վրա մի քանի հրթիռային հարձակումների հետևանքով։ Այս մասին հայտնել է Իսրայելի ազգային շտապօգնության ծառայությունը։

Հայտարարության համաձայն՝ վիրավորների թվում է 11-ամյա մի աղջիկ։ Նա ստացել է վերջույթների բեկորային վերքեր և գտնվում է ծանր վիճակում։ Եվս երկուսը՝ 36-ամյա կին և 13-ամյա տղա, հոսպիտալացվել են միջին ծանրության վիճակում։ Տասնմեկ մարդ թեթև վնասվածքներ է ստացել։

Ավելի վաղ հրթիռային սպառնալիքի պատճառով երկու ժամվա ընթացքում չորս անգամ հնչել է օդային տագնապի ազդանշանները կենտրոնական Իսրայելում, այդ թվում՝ Թել Ավիվում և նրա շրջակայքում։ Իսրայելական բանակի տվյալներով՝ զինվորականներն արձանագրել են Իրանի տարածքից մի քանի հրթիռային արձակումներ։




Լրահոս