Armenian text to speach

ՖԻՖԱ-ի աղուսյակում ՀՀ ֆուտբոլի հավաքականը նահանջ է արձանագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ, հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակը, որտեղ Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է մեկ հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 106-րդ տեղը։

Մարտի 29-ին Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը Երևանում ընկերական հանդիպում էր անցկացրել Բելառուսի ազգային հավաքականի հետ և պարտվել 1:2 հաշվով։ Այդ հաղթանակից հետո բելառուսները բարելավել են դիրքը և այժմ զբաղեցնում են 97-րդ հորիզոնականը։

ՖԻՖԱ-ի թարմացված դասակարգման նոր առաջատարը դարձել է Ֆրանսիայի ազգային հավաքականը։ Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի ազգային հավաքականը նահանջել է երկրորդ տեղ, իսկ աշխարհի չեմպիոն Արգենտինայի ազգային հավաքականը եզրափակում է լավագույն եռյակը։

Լավագույն տասնյակում ընդգրկված են նաև Անգլիայի ազգային հավաքականը, Պորտուգալիայի ազգային հավաքականը, Բրազիլիայի ազգային հավաքականը, Նիդերլանդների ազգային հավաքականը, Մարոկկոյի ազգային հավաքականը, Բելգիայի ազգային հավաքականը և Գերմանիայի ազգային հավաքականը։

Ազգերի լիգայի շրջանակում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Չեռնոգորիայի ազգային հավաքականը դասակարգման աղյուսակում 81-րդն է, Կիպրոսի ազգային հավաքականը՝ 126-րդը, իսկ Լատվիայի ազգային հավաքականը՝ 137-րդը։ Հունիսին Երևանում նախատեսված ընկերական հանդիպումներում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի մրցակիցներից Ղազախստանի ազգային հավաքականը զբաղեցնում է 110-րդ, իսկ Մոլդովայի ազգային հավաքականը՝ 159-րդ տեղը։




Լրահոս