Armenian text to speach

Ծեծկռտուք և վիրավորներ․ ի՞նչ է կատարվել ՍԴ դատավորի հորեղբոր թոռան սպանության գործով դատական նիստին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով Չարենցավանի դատարանում խառնաշփոթ իրավիճակ է ստեղծվել։  ՍԴ դատավոր Արտակ Զեյնալյանի հորեղբոր թոռան՝ Սարգիս Զեյնալյանի սպանության գործով դատական նիստի ընթացքում տուժողների հարազատները և մեղադրյալները վիճել են, սկսվել է ծեծկռտուք։

Դրա հետևանքով վիրավորվել են նաև դատական կարգադրիչները։ Կարգադրիչներից մեկը գլխի հատվածում վնասվածք է ստացել։

Ներկայումս դեպքի վայրում աշխատում են իրավապահները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատական նիստի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել ամբաստանյալի և տուժող կողմի հարազատների միջև, որը վերածվել է իսկական մարտի, որի ժամանակ կոտրվել է դատարանի գույքը, տուժել են նաև դատական կարգադրիչներ, որոնցից մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել։

Այս պահին դատարան են ժամանել մեծ թվով իրավապահներ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։




Լրահոս